Հայաստանի բանկերն արտարժույթի ներբանկային շուկայից նոյեմբերի 17-21-ն ընկած ժամանակահատվածում գնել են 82 մլն 599 հազար 385 դոլար 415.94 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 109 մլն 368 հազար 756 ԱՄՆ դոլար 417.39 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ»ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 11 մլն 750 հազար դոլարի առք եւ վաճառք 416.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրենական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այս ժամանակահատվածում միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8 մլն 800 հազար 892 եվրո 519.26 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 14 մլն 955 հազար 642 եվրո 523.31 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 774 մլն 521 հազար 480 ռուբլի 8.81 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 184 մլն 379 հազար 784 ռուբլի 9.00 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

 

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

Նոյեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 51.8 մլն ԱՄՆ դոլար: