Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից դեկտեմբերի 22-27-ն նկած ժամանակահատվածում գնվել է 110 մլն 843 հազար 783 դոլար' 457.36 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել' 160 մլն 909 հազար 13 ԱՄՆ դոլար' 462.81դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրանական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջբանկային շուկայում իրականացվել է 20 մլն 400 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք' 457.79 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

«ՆԱՍԴԱՔ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 9 մլն 200 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք' 458.20 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 մլն 3 հազար 62 եվրո' 556.29 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել' 21 մլն 770 հազար 64 եվրո' 568.97 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1 մլրդ 93 մլն 228 հազար 195 ռուբլի' 8.37 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել' 175 մլն 255 հազար 207 ՌԴ ռուբլի' 8.73 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

 

Դեկտեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 52.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 59.9 մլն ԱՄՆ դոլար: