Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի բանկերը հունվարի 12-16-ն ընկած ժամանակահատվածում գնել է 103 մլն 590 հազար 298 դոլար' 475.03 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառել 162 մլն 495 հազար 448 ԱՄՆ' դոլար 478.35 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջբանկային շուկայում իրականացվել է 56 մլն դոլարի առք եւ վաճառք 477.80 դրամ' մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 մլն 431 հազար 826 եվրո' 561.68 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել' 16 մլն 463 հազար 26 եվրո' 574.57 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 812 մլն 549 հազար 607 ռուբլի' 7.35 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել' 140 մլն 860 հազար 61 ՌԴ ռուբլի' 7.73 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

 

2014 թ․ դեկտեմբերի 22-ից 2015 թ․ հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 49.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 72.2 մլն ԱՄՆ դոլար: