Արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 9-12-ը բանկերի կողմից գնվել է 55 մլն 265 հազար 928 դոլար՝ 489,75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել՝ 52 մլն 979 հազար 316 ԱՄՆ դոլար՝ 491,42 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Միջբանկային շուկայում իրականացվել է 3,4 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 491,73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել և վաչառվել է 100,000 ԱՄՆ դոլար 491,73 միջին փոխարժեքով:

 

Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 մլն 626 հազար 963 եվրո՝ 538,46 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել՝ 11 մլն 330 հազար 26 եվրո՝ 541,18 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում եվրոյով առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում եվրոյով գործարք չի իրականացվել:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 648 մլն 784 հազար 956 ՌԴ ռուբլի՝ 6,82 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել՝ 430 մլն 243 հազար 942 ՌԴ ռուբլի՝ 6.96 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում ռուբլիով առք եւ վաճառք չի իրականացվել:

 

Փետրվարի 29-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 40.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37.7 մլն ԱՄՆ դոլար: