Մայիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 52,432,713 ԱՄՆ դոլար 414.23 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 55,647,451 ԱՄՆ դոլար 415.80 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 6,700,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 415.74 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 2,632,396 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 415.63 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, գրում է 168.am-ը: