Արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 9-13-ը ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 81 մլն 973 հազար 422 դոլար' 411.45 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 95 մլն 141 հազար 916 դոլար` 412.56 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 9 մլն 650 հազար դոլարի առք եւ վաճառք 411.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Միջբանկային շուկայում իրականացվել է 2 մլն 122 հազար 134 դոլարի առք եւ վաճառք' 412.17 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4 մլն 347 հազար 500 եվրո' 557.41 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11 մլն 494 հազար 406 եվրո 561.06 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 853 մլն 783 հազար 184 ռուբլի 11.88 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 100 մլն 889 հազար 837 ռուբլի 12.04 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

 

Հունիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 40.7 մլն ԱՄՆ դոլար: