Հայաստանի բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում հոկտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում գնել են 90 մլն 977 հազար 744 դոլար' 410.41 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառել 103 մլն 327 հազար 390 դոլար' 411.51 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 12 մլն 130 հազար դոլարի առք եւ վաճառք' 409.30 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջբանկային շուկայում իրականացվել է 3 մլն 50 հազար դոլարի առք եւ վաճառք' 409.94 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6 մլն 901 հազար 314 եվրո' 520.42 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել' 14 մլն 903 հազար 775 եվրո' 524,25 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

 

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1 մլրդ 77 մլն 264 հազար 472 ռուբլի' 10.02 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել' 155 մլն 227 հազար 431 ռուբլի' 10.18 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

 

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Հոկտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 34.2 մլն ԱՄՆ դոլար: