Հայաստանի բանկերն արտարժույթի ներբանկային շուկայից նոյեմբերի 17-21-ն ընկած ժամանակահատվածում գնել են 82 մլն 599 հազար 385 դոլար 415.94 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 109 մլն 368 հազար 756 ԱՄՆ դոլար 417.39 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 11 մլն 750 հազար դոլարի առք և վաճառք 416.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրենական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այս ժամանակահատվածում միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8 մլն 800 հազար 892 եվրո 519.26 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 14 մլն 955 հազար 642 եվրո 523.31 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 774 մլն 521 հազար 480 ռուբլի 8.81 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 184 մլն 379 հազար 784 ռուբլի 9.00 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

 

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

Նոյեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 51.8 մլն ԱՄՆ դոլար: