Հայաստանի բանկերը արտարժույթի ներբանկային շուկայից հոկտեմբերի 6-10-ն ընկած ժամանակահատվածում գնել են 76 մլն 652 հազար 898 դոլար' 409.64 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել' 84 մլն 938 հազար 789 դոլար' 410.97 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 10 մլն 560 հազար դոլարի առք եւ վաճառք' 412.44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջբանկային շուկայում իրականացվել է 4 մլն 200 հազար դոլարի առք եւ վաճառք' 411.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 մլն 57 հազար եվրո' 517,18 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել' 18 մլն 36 հազար 197 եվրո 519,52 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 997 մլն 950 հազար 244 ռուբլի' 10.19 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել' 144 մլն 490 հազար 380 ռուբլի' 10.34 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 44.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 41.8 մլն ԱՄՆ դոլար: