Արտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 2-6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 61 մլն 111 հազար 239 դոլար' 475.48 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել' 82 մլն 398 հազար 272 դոլար 477.58 դրամ' ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Նասդաք Արմենիա»-ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 1 մլն 300 հազար ԱՄՆ դոլար' 479.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջբանկային շուկայում իրականացվել է 23 մլն 270 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք' 476.02 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5 մլն 202 հազար 150 եվրո' 538.96 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել' 9 մլն 337 հազար 151 եվրո 545.78 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 606 մլն 144 հազար' 794 ռուբլի 6.91 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել' 214 մլն 692 հազար 426 ռուբլի' 7.17 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Հունվարի 26-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 26.4 մլն ԱՄՆ դոլար: