Արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 2-6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 70 մլն 695 հազար 951 դոլար 478.15 դրամ' ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել' 84 մլն 148 հազար 508 ԱՄՆ դոլար' 479.68 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 1 ,5 մլն դոլար 480.00 դրամ' մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից, միջբանկային շուկայում իրականացվել է 17 մլն 500 հազար դոլարի առք եւ վաճառք' 479.55 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6 մլն 780 հազար 221 եվրո' 533.08 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12 մլն 291 հազար 60 եվրո' 536.78 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 120 հազար առք եւ վաճառք' 531.1 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 660 մլն 983 հազար 503 ռուբլի' 7.70 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել' 198 մլն 180 հազար 99 ռուբլի 7.91 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Փետրվարի 23-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 68.7 մլն ԱՄՆ դոլար: