Շարունակելով վերլուծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը' այսօր կանդրադառնանք ՊՎԾ ղեկավարությանը:

Դիցուք՝ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարագրել է բնակարան և հողամաս, 60,000.00 դրամի բաժնային արժեթուղթ: Պաշտոնյայի բանկային հաշվի մնացորդները կազմել են 3,060,172.00 դրամ, կանխիկ դրամը՝ 5,350,000.00: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 23,954,371.00 դրամ: Ստացված վարկի մայր գումարը կազմել է 24,018,532.00 դրամ:

ՊՎԾ պետի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն, երկու հողամաս և բազմամյա տնկի, 2009 թվականին ձեռք բերված VAZ մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշվի մնացորդը կազմել է 908,897.00, 14,030.00 և 5,000.00 դրամ, էլեկտրոնային հաշիվները՝ 20,000.00 և 10,000.00 դրամ: Պաշտոնյան հայտարարագրել է կանխիկ 7,000,000.00 դրամ: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 32,916,000.00 դրամ:

ՊՎԾ պետի մյուս տեղակալ Անրի Վարդանյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն և ամառանոց, 2012-ին գնված TOYOTA մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև 2021-ին գնված նույն մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնյայի բանկային հաշվի մնացորդը կազմել է 187,087.00 դրամ: Կանխիկը՝ 34,077,600.00 դրամ: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 15,024,684.00 դրամ և 1,500.00 ԱՄՆ դոլար: Վարդանյանը հայտարարարգրել է նաև իր կողմից կատարված ծախսերը, ըստ այդմ այդ ծախսերը կազմել են 20,710,618.00 դրամ:

Արա Եղոյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն, հողամաս, ավտոտնակ և բնակարան բազմաբնակարան շենքում: 2021-ին վերջինս նվիրատվություն է ստացել HYUNDAI մակնիշի ավտոմեքենան: Բանկային հաշվի մնացորդները կազմել են 5,665,000.00 և 49,520.00 դրամ, 1,173.00 և 1,100.00 ԱՄՆ դոլար: Պաշտոնյայի կողմից հայտարարագրված կանխիկ գումարը կազմել է 25,000,000.00 դրամ, 40,000.00 ԱՄՆ դոլար և 25,000.00 եվրո: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 35,346,724.00 դրամ: Եղոյանը նույնպես ներկայացրել է ծախսերի հայտարարագիր, որի համաձայն՝ հաշվետու տարում նրա ծախսերը կազմել են 13,034,844.00 դրամ: