ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին, ապրիլի 2-ի ժամը 18-ի դրությամբ, մուտքերը կազմել են 856 մլն 253 հազ. 934.9 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3239: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։