SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն, X-ի սեփականատեր Իլոն Մասկը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ իր կողմից կետամինի օգտագործումը օգուտ է տալիս Tesla-ի ներդրողներին, գրում է Reuters-ը։

Հարցազրույցներից մեկում Մասկն ասել է, որ դեղամիջոցն իրեն օգնում է հաղթահարել ներքին «բացասական քիմիական վիճակը», որը նման է դեպրեսիայի:

«Ուոլ Սթրիթի (ֆոնդային շուկայի – խմբ.) տեսանկյունից գլխավորը արդյունավետությունն է։ Այսպիսով, եթե ես ինչ-որ բան օգտագործեմ, ներդրողի համար ձեռնտու է, որ ես դա անեմ նաև ապագայում», - ասել է գործարարը:

Միլիարդատերը Լեմոնին ասել է, որ ինքը բժշկի դեղատոմս ունի կետամինի համար և որ ինքը ընդունում է «մի փոքր քանակություն երկու շաբաթը մեկ»։