Սիրիայի արդարադատության նախարար Նաջիմ Համադ ալ Ահամադը հայտարարել է, որ 2014թ. սիրիական իշխանություններին են հանձնվել 15 հազար 922 զինյալ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նախարարի խոսքով' նրանցից 98 տոկոսն արդեն վերադարձել է բնականոն կյանքին ու աշխատանքին:

 

Լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը տեղեկացնում է, որ սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Դեր Զորի օդանավակայանի շրջակա տարածքների վրա: Մասնավորապես, բանակը վերահսկում է նաև օդանավակայանի մերձակայքում գտնվող Հուեյջա գյուղը:

 

Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ քրդական ուժերը վերահսկողություն են հաստատել Քոբանի քաղաքի մոտ գտնվող Հալիջ գյուղի վրա: Բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել:

 

ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում եւ Իրաքում: