Սիրիայում 259 զինյալ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զինյալները Սիրիայի տարբեր շրջաններից են, մասնավորապես՝ Դամասկոսից և մերձակա գյուղերից, ինչպես նաև Հալեպից, Կունեյտրայից, Հոմսից, Համայից, Հասաքեից և Լաթաքիայից: Նրանք պարտավորվել են չձեռնարկել քայլեր, որոնք կսպառնան հայրենիքի անվտանգությանն ու կայունությանը:

 

Պաղեստինցի փախստականների հարցերով զբաղվող կազմակերպությունը Սիրիայի կառավարության աջակցությամբ Դամասկոսի Յարմուք ճամբարի բնակիչներին օգնություն է տրամադրել: Մարդասիրական օգնության 400 փաթեթներում ընդգրկվել են մթերքներ, ինչպես նաև դեղորայքներ: Տարեսկզբից Յարմուք փախստականների ճամբարին տրամադրվել են 51 հազար 974 օգնությնան փաթեթեներ: