Սիրիայի Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ կարգավորվել է Հոմսի նախկին 284 զինյալների կենսակերպը, ովքեր վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նախկին զինյալները պարտավորվել են անօրինական քայլեր չկատարել: Բացի այդ ևս 63 զինյալներ Դամասկոսում, Հալեպում Դարաայում, Կունեյտրայում, Իդլիբում հանձնվել են իշխանություններին:
Երկու օր առաջ Արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ կարգավորվել է 404 զինյալների կենսակերպը:
Վերջին ամիսների ընթացքում հազարավոր զինյալներ, որոնք պայքարում էին Բաշար ալ Ասադի իշխանության դեմ, հանձնվել են սիրիական իշխանություններին՝ խոստանալով հայրենիքի անվտանգությանը սառնացող որևէ քայլ չկատարել: