Դամասկոսի մերձակայքում գտնվող Քասուա շրջանի Մակիլբիա գյուղում 44 զինյալներ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տեղի ոստիկանությունը տեղեկացրել է, որ նրանք պարտավորվ ել են չձեռնարկել քայլեր, որոնք կսպառնան հայրենիքի խաղաղությանը և անվտանգությանը: 27 զինյալների կենսակերպն արդեն իսկ կարգավորվել է:

 

Վերջին 10 օրերի ընթացքում Դամասկոսի Բաբիլա գյուղում 55 զինյալներ վայր են դրել իրենց զենքերը և հանձնվել իշխանություններին: Իսկ նախորդ ամսվա ընթացքում իշխանություններին հանձված զինյալների թիվը եղել է 84: Նրանք հիմանկանում Դամասկոսի մերձակայքում գտնվող գյուղերից են, մասնավորապես Մաալուլա, Ջաբաադին, Զաքիա, Տայիբա, Մակիլբիա, Այնալ Բայդա բնակավայրերից: Ավելի վաղ նման քայլի դիմել էին Սիրիայի Կունեյտրա շրջանի 38 զինյալներ: