Դամասկոսի Յալդա, Բիբլա և Բեյթ Սահմ գյուղերում 103 զինյալ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Ազգային հաշտեցման հանձնաժողովն աշխատանքներ է տանում զինյալների կենսակերպը կարգավորելու համար այն բանից հետո, երբ նրանք պարտավորվել են չձեռնարկել քայլեր, որոնք կսպառնան հայրենիքի խաղաղությանն ու անվտանգությանը:

 

Սեպտեմբերի ընթացքում Դամասկոսի մերձակայքում գտնվող Մաադամիա, Կալամուն, Մաալուլա, Ջաաբադին, Ջեյրուդ, Ռահիբա, Զաբադանի շրջաններում 788 զինյալներ հանձվել են իշխանություններին: Իշխանություններին հանձնված զինյալների թիվն օգոստոս ամսին գերազանցել է 800-ը:

 

Բացի Դամասկոսի մերձակա շրջաններից, Սիրիայի տարբեր շրջաններում, այդ թվում Հալեպում, Հոմսում և Իդլիբիժում ևս հարյուրավոր զինյալներ հանձնվել են իշխանություններին: