Հալեպի մարզում 158 զինյալ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նրանք պարտավորվել են զերծ մնալ հայրենքի անվտանգությանը սպառնող քայլերից:

 

Հալեպի մարզպետ Մուհսմմադ Մարուան Օլաբին ողջունել է նրանց քայլը և նշել, որ ահաբեկչության դեմ հաղթանակը մոտ է, և սիրիացիները կվերադառնան իրենց տները:

 

Ւշխանությունները կհոգան զինյալների կենսակերպը բարելավելու հարցերը:

 

Ավելի վաղ Սիրիայում 176 զինյալ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Զինյալները Դամասկոսից և շրջակա գյուղերից, ինչպես նաև Դարաայի, Համայի, Լաթաքիայի, Հոմսի, Ռակկայի, Իդլիբի, Տարտուսի, Դեր Զորի բնակիչներ էին: