Հալեպում տեղի է ունեցել 80 հայ համալսարանականների վկայականների բաշխման հանդիսավոր արարողություն:

 

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Հանդիսությունը տեղի է ունեցել Սիրիայի հայ համալսարականների միության վարչության կազմակերպությամբ, որին ներկա են եղել Բերիո Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգսյանը, Հայ ավետարանական եկեղեցու համայնքապետ Վեր. Հարություն Սելիմյանը, Հայ Կաթողիկե համայնքի քահանաներ, ինչպես նաև ազգային վարչության անդամներ:

 

Հանդիսությունն սկսվել է Սիրիայի և Հայաստանի օրհներգերով: Ապա հայերեն և արաբերեն բացման խոսքեր են հնչել:

 

Հալեպի տարբեր համալսարանների 80 շրջանավարտի վկայականներրը հանձնել է Բերիո թեմի առաջնորդը: Սրբազան Հայրը հանդես է եկել խոսքով, ապա աղոթքով փակել հանդիսությունը: