Հալեպում 85 զինյալ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նրանք պարտավորվել են չկատարել քայլեր, որոնք ուղղված լինեն հայրենիքի և հայրենակիցների անվտանգության դեմ: Հալեպի մարզպետ Մուհամմադ Մարուան Օլաբին հաստատել է, որ կառավարությունն ընդունում է իր բոլոր զավակներին, որոնք վերադառնում են դեպի ճիշտ ուղի: Ապա նա կոչ է արել մյուսներին նույնպես հետևել նրանց քայլին:

 

Հալեպի «Բաաս» կուսակցության քարտուղար Ահմադ Սալեհ Իբրահիմը նշել է, որ հայրենիքը կարիք ունի համախմբման, որպեսզի հայրենասերները պաշտպանեն նրան բոլոր թշամիներից և ահաբեկիչներից և համատեղ աշխատանքով վերացնեն ահաբեկչությունը:

 

Նախորդ ամսում ևս 158 զինյալ նույնպես հանձնվել էին իշխանություններին:

 

Ավելի վաղ Դամասկոսի գյուղերում, Հոմսում, Համայում, Դեր Զորում և Իդլիբում 60 զինյալ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: