Սիրիայում հուլիսի 25-ին 56 զինյալ վայր է դրել զենք և հանձնվել իշխանություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զինյալները հանձնվել են Դամասկոսում և մերձակա գյուղերում, Դարաայում, Դեր Զորում, Իդլիբում, Հոմսում:

 

Նախօրեին 78 զինյալներ նույնպես դիմել էին այդ քայլին:

 

Ավելի վաղ՝ հուլիսի 22-ին, Սիրիայի տարբեր շրջաններում, մասնավորապես, Դամասկոսի գյուղերում, Դարաայում, Իդլիբում, Համայում, Դեր Զորում, Կունեյտրայում, Հասաքեում և Ռակկայում 149 զինյալ վայր է դրել զենք և հանձնվել իշխանություններին: Նրանցից 105-ը Հասաքեի մարզից են: ԶինյալներԸ խոստացել են մասնակցել Սիրիայի վերակառուցմանը՝ կոչ անելով մյուս զինյալներին հետևել իրենց օրինակին: