Դամասկոսի մերձակայքում գտնվող Տայիբա և Մուկալիբիա գյուղերում զինյալները վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ավելի վաղ Դամասկոսի Յաբրուդ և Ջաաբադին և Ջաբբա շրջանների 29 զինյալներ նույնպես հանձնվել են իշխանություններին:

 

Ընդհանուր առմամբ մարտի 27-ից հետո իշխանություններին հանձնվել են ավելի քան 550 զինյալներ:

 

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ մարտի 27-ին Հոմսի հայկական թաղամասում տեղի ունեցած ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով 1 քաղաքացի զոհվել է, ևս 11-ը՝ վիրավորվել: Պայթյունից տուժածների մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Հոմսի հայկական թաղամասում վաղուց հայեր չեն բնակվում:

 

Դամասկոսի Ջարամանա թաղամասում հրասանդներ ընկնելու հետրանքով 6 մարդ են վիրավորվել:

 

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը, բացի այդ, 9 միլիոն սիրիացիներ ստիպված լքել են իրենց բնակավայրերը և ապաստան գտել հարևան երեկրներում: