Դամասկոսում, մերձակա գյուղերում, ինչպես նաև Հալեպում, Իդլիբում և Հոմսում 527 զինյալ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, աղբյուրը տեղեկացնում է, որ զինյալներից 154-ը Հոմսի մարզի Թալբիսիա, ալ Ղանտու, Դար ալ Քաբիրա, Սաքրա գյուղերից են:

 

Հին Հալեպում մարտի 12-ին պայթյուն է որոտացել, պատճառած վնասների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, սիրիական բանակը Հալեպի գյուղերում ահաբեկչական խմբավորումների թաքստոցներ է ոչնչացրել, տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել: Նրանք հիմնականում «Ջաբհա Շամիա», «Ջաբհա Անսար ադ Դին», «Հարաքա Ահրար աշ Շամ», «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումների անդամներ են: Բախումներ են ընթացել Հանդարաթ բնակավայրի մերձակայքում, ինչպես նաև Հարյաթան գյուղաքաղաքում, Հալեպի արևմուտքում գտնվող Ջ աբալ Սաման շրջանում:

 

Լաթաքիայի հյուսիսում գտվող գյուղերում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել, որոնց թվում եղել են լիբիացիներ, հորդանանցիներ, եգիպտացիներ:

 

«Ալ Մայադին» գործակալության տեղեկացմամբ, «Լիուա Հատին» խմբավորումը Դամասկոսի հարավում հեռացել է Սիրիայի ազատ բանակից և միացել ազգային պաշտպանական ուժերին: Աղբյուրի տեղեկացմամբ, ԻՊ-ն վերահսկողություն է հաստատել Սիրիայի հյուսիս-արևելքում Ռաս ալ Այն քաղաքի մոտ գտնվող Թել Խանզիր, Թել Ղազալ, Խարբա Բտանա գյուղերի նկատմամբ:

 

Սիրիայում 4 տարի շարունակվող բախումների զոհ է դարձել ավելի քան 200 հազար մարդ: