Հոմսում և մերձակա գյուղերում 104 զինյալներ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները, նրանք պարտավորվել են չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կսպառնան հայրենիքի անվտանգությանն ու խաղաղությանը: Իշխանություններին հանձնված զինյալները Հոմսի մի քանի թաղամասերից են, ինչպես նաև Կասիր, Հուլա, Թալբիսա, Ռուսաթան, Դեր Բաալբա և այլ բնակավայրերից:
Ազգային հաշտեցման հանձնաժողովն այժմ աշխատանքներ է տանում նրանց կենսական խնդիրներն ապահովելու ուղղությամբ:
Հոկտեմբերի սկզբին Դամասկոսի Յալդա, Բիբլա և Բեյթ Սահմ գյուղերում 103 զինյալ վայր էին դրել զենքերը և հանձնվել իշխանություններին:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 28-ին, ևս 86 զինյալներ Հոմս քաղաքից և մերձակա գյուղերից վայր էին դրել զենքերը և հանձնվել իշխանություններին:
Սիրիայի տարբեր շրջաններում, այդ թվում Դամասկոսում, Հալեպում և Իդլիբում ևս հարյուրավոր զինյալներ հանձնվել են իշխանություններին: