Սիրիայի տարբեր շրջաններում, մասնավորապես Դամասկոսում և մերձակա գյուղերում, Հասաքեում և Դեր Զորում, 116 զինյալներ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը: Բացի այդ, Հոմսի մարզի Դահիրջ գյուղաքաղաքում 60 զինյալներ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին, նրանք պարտավորվել են զենք չվերցնել և չկատարել գործողություններ, որոնք կսպառնան հայրենիքի անվտանգությանը:

 

Իդլիբի մարզում նախագահ Ասադի հայտարարած համաներման շրջանակում կարգավորվել է 29 քաղաքացիների կենսակերպը, որոնք մասնակցել էին իշխանությունների դեմ ուղղված անկարգություններին:

 

Սիրիայում նախագահական ընտրություններից հետո նախագահ Բաշար ալ Ասադի հրամանով երկրում համաներում էր հայտարարվել: Համաձայն համաներման՝ Սիրիայի տարբեր շրջաններում հազարավոր բանտարկյալներ ազատ են արձակվել, կամ կրճատվել է նրանց համար սահմանված պատժի ժամկետը: