Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարված են հասցրել Դամասկոսի հարավ-արեւմուտքում գտնվող Մեզա ռազմական օդանավակայանի շրջանին: Այդ մասին հայտնել է «Ալ Մայադին» հեռուստաալիքը:

 

Նրա տվյալներով՝ հակառակորդի ինքնաթիռները լուսաբացին սիրիական տարածքի վրա գրոհել են Լիբանանի օդային տարածությունից:

 

Հարձակումից հետո ավիաբազայում կես ժամվա ընթացքում հզոր պայթյուններ են որոտացել: Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ գնդակոծվել էին օդանավակայանի տարածքի բանակային դիրքերը:

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, սիրիական ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռների վնասվելու մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Դամասկոսի զինվորական աղբյուրներն առայժմ չեն մեկնաբանում օդանավակայանի գնդակոծումը: