Սիրիայի կառավարության հետ համագործակցության արդյունքում ՄԱԿ-ի մարդասիրական օգնության բեռնատարները մտել են Դամասկոսի մերձակայքում գտնվող Մուադամիա գյուղ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բեռնատարները տեղափոխել են մթերքներով, առողջապահական և խոհանոցային պարագաներով հազարա վոր օգնության փաթեթներ:

 

Մուադամիայում ազգային հաշտեցման հանձնաժողովի կոորդինատոր Հասան Ղանդուրի խոսքով, ՄԱԿ-ի կողմից տրամադրված 4 հազար օգնության փաթեթները կբաժանվեն Մուադամիայի 20 հազար ընտանիքների միջև առաջիկա մի քանի օրերի ընթացքում: Ըստ նրա, ավելի վաղ Մուադամիայի բնակիչները մերժել էին նախորդ օգնությունները: Պատճառն այն էր, որ, բնակիչների կարծիքով, նման օգնություններով Արևմուտքը փորձում է սիրաշահել սիրիացիներին: