Սիրիայի կառավարության աջակցությամբ ՄԱԿ-ի ՅՈւՆԻՍԵՖ կազմակերպությունը, սիրիական Կարմիր մահիկ կազմակերպության հետ համագործակցելով, օգնություն է տրամադրել Դամասկոսի Մաադամիա գյուղաքաղաքի դպրոցներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, օգնության 19 բեռնատարները դպրոցներին հասցրել են աշակերտներին անհրաժեշտ պարագաներ:
Մաադամիայի ազգային հաշտեցման հանձնաժողովի ղեկավար Հասան Ղանդուրը նշել է, որ օգնությունը նախատեսված է 7 դպրոցների ավելի քան 6 հազար աշակերտների համար: Նրա խոսքով' պետությունը 3,5 միլիոն սիրիական լիրա է հատկացրել դպրոցներին ահաբեկչական հարձակումներից վերանորոգման աշխատանքներ կատարելու համար:
Ավելի վաղ մարդասիրական օգնություն էր տրամադրվել Հալեպի արևմտյան գյուղերին: Հալեպի մարզպետարանի խորհրդի անդամ Աբդ ալ Ղաննի Կասաբը նշել է, որ մարդասիրական օգնության շարասյունը բաղկացած էր 7 բեռնատարից, որոնք բեռնավորված էին մթերքներով, ծածկոցներով< i>, ներքնակներով, խոհանոցային պարագաներով: Օգնությունը նախատեսված է 7 հազար ընտանիքների համար: