Սիրիայի առողջապահության նախարարությունը օգնություն է տրամադրել Հալեպի մարզի բնակիչներին: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, մարդասիրական օգնության բեռնատարը 135 տոննա բեռ է տեղափոխել Հալեպ, որի մեջ եղել են դեղորայք, բժկական տարբեր սարքավորումներ, հիվանդներին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև 3 շտապ օգնության մեքենաներ: Առողջապահության նախարարը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում Հալեպին տրամադրվել են 484 խմբաքանակ բժշկական սարքավորումներ և դեղորայք:

 

Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ Առողջապահության նախարարը Ֆինանսների նախարար Իսմայիլ Իսմայիլի հետ այցելել է Հալեպի Առ Ռազի հիվանանոց: