Իդլիբի մարզպետարանը մարդասիրական օգնություն է տրամադրել Մաարաթ Նուման գյուղաքաղաքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, շարասյունը բաղկացած է 12 մեքենաներից, որոնք տեղափոխել են մթերային և բժշկական 3 հազար փաթեթներ: Օգնությունը տրամադրվել է Սիրիայի Կարմիր մահիկ ի կազմակերպության հետ համագործակցությամբ: Իդլիբի մարզպետ Խեյրադ Դին Սիթարը նշել է, որ այս օգնությունը տրամադրվել է Սիրիայի կառավարության կողմից կարիքավոր քաղաքացիներին օգնելու շրջանակներում:

 

Բացի այդ, օգնություն է տրամադրվել է Դամասկոսի մերձակայքում գտնվող Յարմուք պաղեստինցի փախստականների ճամբարի բնակիչներին: Նրանց հատկացվել են ինչպես բժշկական, այնպես էլ մթերային օգնության փաթեթներ: