Սիրիայի կառավարությունը չի զբաղվում նավթի առևտրով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ՝ վկայակոչելով «Նովոստի» գործակալությունը, այս մասին հունիսի 2-ին հայտարարել է Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյնա Շաաբանը:

 

 

«Սիրիական կառավարությունը երբեք չի վաճառել ու չի գնել նավթ ահաբեկիչներից»,- ասել է նա: Նրա խոսքով՝ «շատ ենթադրություններ գոյություն ունեն, սակայն պետք չէ դրանց հավատալ»:

 

 

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեղադրել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ԻՊ-ից նավթ գնելու մեջ: Սիրիայի նավթի և բնական պաշարների նախարար Սուլեյման ալ-Աբասը հերքել էր այդ մեղադրանքները: