Սիրիայի ընդդիմությունն անհրաժեշտություն է համարում անցումային փուլում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ բանակցությունների անցկացումը: «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ' Sputnik գործակալության հետ զրույցում այդ մասին նշել է ԱՄՆ-ում սիրիական ընդդիմության Ազգային կոալիցիայի հատուկ ներկայացուցիչ Նաջիբ Գադբանը:
«Մենք գտնում ենք, որ անցումային փուլի ժամանակ մեզ անհրաժեշտ է մյուս կողմի հետ բանակցություններ վարել: Եվ այնտեղ կլինի Ասադը: Մեզ անհրաժեշտ է երկխոսություն վարել նրա հետ, և մենք հասկանում ենք, որ մեզ անհրաժեշտ է դա անել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասել է Գադբանը: Նրա խոսքով' ընդդիմությունը ճկունություն է ցուցաբերում' բանակցությունների համար Ասադի հեռացումը որպես նախապայման չդիտարկելով: Միաժամանակ, Գադբանն ընդգծել է, որ ընդդիմությունը չի մերժում Ասադի իշխանությունը:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 18-ին միաձայն հաստատել է Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը: