Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը ՄԱԿ անվտանգության խորհրդի հետ Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, նախարարության հայտարարության մեջ նշվել է, որ կշարունակվեն մարդասիրական օգնություններ տրամադրել կարիքավորներին երկրի բոլոր մարզերում առանց բացառության: Նախարարությունը նաև ավելացրել է, որ Սիրիան մշտապես հակված է եղել կատարելու իր պարտականությունները քաղաքացիներին տրամադրելու առաջին անհրաժեշտության իրեր և համագործակցել է ՄԱԿ-ի և մարդասիրական բոլոր կազմակերպությունների հետ 2012թվականից:
Իր հերթին Սիրիան հայտարարել է, որ կհամագործակցի ՄԱԿ-ի կառույցների հետ՝ կատարելով 2139 բանաձևի մարդասիրական օգնության վերաբերյալ իր պարտականությունները, որն ընդունվել է փետրվարի 22-ին ՄԱԿ անվտանգության խորհրդի կողմից: Սիրիան միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ սիրիացիների տառապանքները պետք է չօգտագործվեն քաղաքական նպատակների և ազգային ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն իրականացնելու համար:
ՄԱԿ անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև՝ Սիրիայի իշխանություններից պահանջելով բացել բոլոր սահմանները մարդասիրական օգնությունների համար, բացի այդ բանաձևը հակամարտող կողմերին կոչ է արել միասին պայքարել ահաբեկչության դեմ: Փաստաթուղթն ընդունվել է բոլոր 15 անդամների կողմից, այդ թվում' նաև Ռուաստանի: