ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը պատկանող օդանավը հոկտեմբերի 21-ին մարդասիրական օգնության բեռով ուղևորվել է Իրաքի մայրաքաղաք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Դրոբիշևսկին: Օգնության փաթեթների մեջ ընդգրկված են տարբեր տեսակի մթերքներ, ծածկոցներ և վրաններ: Ընդհանուր բեռը կազմում է 37 տոննա:
Նախատեսված է մարդասիրական օգնություն ուղարկել նաև Էրբիլ քաղաք:
Դրոբիշևսկու խոսքով' մարդասիրական օգնությունը Իրաքի բնակչությանը տրամադրվել է Ռուսաստանի նախագահի և կառավարության հանձնարարությամբ:
Իրաքի բնակչությունը ահաբեկչական հարձակումների պատճառով հայտնվել է ծանր իրավիճակում: Միլիոնավոր իրաքցիներ ստիպված հեռացել են իրենց բնակավայրերից և բնակվում են ծանր պայմաններում: