Ռուսական երկու օդանավերը փետրվարի 4-ին Սիրիա են հասցրել մարդասիրական օգնությունների հերթական կապոցները:
Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, օդանավերը վայրէջք են կատարել Լաթաքիա քաղաքի Բասսել օդանավակայանում:
Նրանք տեղափոխել են 52 տոննա բեռ, որտեղ ընդգրկված են եղել տարբեր տեսակի մթերքներ, առաջին անհրաժեշտության իրեր: Սիրիական եռամյա հակամարտության ընթացքում Ռուսաստանը պարբերաբար մարդասիրական օգնություն է ուղարկում թե Սիրիայի տարածքում, թե հարևան երկրներում ապաստան գտած փախստականների համար:
Ավելի վաղ հունվարի 23-ին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը Բեյրութ է հասցրել սիրիացի փախստականների համար նախատեսված մարդասիրական օգնության փաթեթներ: Բեյրութում Ռուսաստանի դեսպանությունը տեղեկացրել է, որ ինքնաթիռը տեղափոխել է 33 տոննա բեռ: