Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը մարդասիրական օգնություն է տրամադրել Պաղեստինին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, օդանավը նոյեմբերի 26-ին ուղևորվել է Հորդանան, որտեղից էլ բեռը կ տեղափոխեն Պաղեստին: Նախարարության մամուլի քարտուղար Ալեքսանդր Դրոբիշևսկին նշել է, որ օդանավը տեղափոխել է 26 տոննա բեռ:
Օգնությունը կհանձեն Ամմանում Պաղեստինի դեսպանատան ներկայացուցիչներին, որից հետո հորդանանյան մարդասիրական կազմակերպությունների օգնությամբ այն կտեղափոխվի Պաղեստին:
Օգնության փաթեթների մեջ ընդգրկվել են բժշկական սարքավորումներ և դեղորայք:
Ռուսաստանը պարբերաբար մարդասիրական օգնություն է տրամադրում դժվարին իրավիճակում հայտնված երկրներին, այդ թվում ՝ Սիրիային և Լիբանանին, ինչպես նաև սիրիացի փախստականներին: