Լաթաքիայի Բասել օդանավակայան է հասել ռուսական մարդասիրական օգնությունների օդանավը: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, օդանավը տեղափոխել է 10 տոննա բեռ, որի մեջ ընդգրկվել են տարբեր տեսակի մթերքներ, ծածկոցներ և այլ պարագաներ: Օգնությունը տրամադրել է Ռուսաստանի կառավարությունը: Լաթաքիայի մարզպետ Ահմադ Շեյխ Աբդ ալ Կադիրը շնորհակալություն է հայտնել ռուս ժողովրդին շարունակական աջակցության համար:

 

Իր հերթին ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ Եվգենի Վիկտորովիչը նշել է, որ օգնությունների տրամադրումը նշանակում է, որ ռուս ազգը ցանկանում է օգնել ահաբեկչություն տուժածներին՝ շեշտելով, որ օգնություններն իրականացվում են սիրիական ճգնաժամի սկզբից սիրիացիների ծանր իրավիճակը փոքր-ինչ թեթևացնելու համար:

 

Ավելի վաղ՝ մայիսին, Ռուսաստանը 34 տոննայի չափով մարդասիրական օգնություն էր տրամադրել սիրիացիներին: