Ռուսաստանը մարտի 27-ին մարդասիրական օգնություն է ուղարկել Հորդանանում գտնվող սիրիացի փախստականներին: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը տեղեցացրել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աեքսանդր Դրոբիշևսկին: «Ռուսաստանի Նախագահի հրամանով սիրիացի փախստակա ններին մարդասիրական օգնություն տրամադրելու շրջանակներում «Ռամենսկոյե» օդանավակայանից Հորդանան է ուղևորովել ռուսական ինքնաթիռը» ,- նշել է նա՝ ավելացնելով, որ ինքնաթիռը տեղափոխում է 40 տոննա բեռ: Դրոբիշևսկին նաև նշել է, որ օգնության փաթեթեները ներառում են վրաններ, ծածկոցներ, սննդամթերք:
Ռուսաստանը սիրիական հակամարտության երեք տարիների ընթացքում պարբերաբար մարդասիրական օգնություն է տրամադրում ինչպես Սիրիայի տարածքում, այնպես է հարևան երկրներում ապաստան գտած սիրիացի փախստականներին:
ՄԱԿ-ի տվյալներով' Սիրիայում ստեղծված իրավիճակի հետևանքով շուրջ 9 միլիոն սիրիացիներ ստիպված լքել են իրենց բնակավայրերը՝ հաստատվելով հիմնականում Լիբանանում, Թուրքիայում, Հորդանանում և Իրաքում: