Միջազգային առողջապահության կազմակերպությունը հաղորդագրություն է հրապարակել Հալեպ քաղաքի արևելյան հատվածներին և նահանգի գյուղական շրջաններին դեղորայք ու բժշկական օժանդակություն տրամադրելու մասին: Օգնությունն իրականացվել է Սիրիայի կարմիր մահիկ և տեղական ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցելով:

 

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Կազմակերպությունը տեղեկացրել է, որ դեղորայքն ուղարկվել է Դամասկոսից՝ ավելացնելով, որ Հալեպի նահանգում շարունակում են գործել միայն 4 հիվանդանոց, 11 հիվանդանոց վնասներ են կրել, ևս 5-ը ավերվել են:

 

Հալեպի նահանգապետ Մուհամմադ Մարուան Օլաբին Սիրիայում Կարմիչ խաչ միջազգային կազմակերպության ներկայացուիչ Բեատրիս Օքսլիի հետ քննարկել է մարդասիրական գործունեությունը և կարիքավորներին օգնության տրամադրելու ուղիները: Նա երախտագիտություն է հայտնել Կարմիր խաչ և Սիրիայի Կարմիր մահիկ կազմակերպություններին' մարզում մարդասիրական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար: