Սիրիայի կառավարության օժանդակությամբ, Մարդասիրական օգնության բարձրագույն կոմիտեն, ինչպես նաև պաղեստինցի փախստականների հարցերով զբաղվող ընկերությունը մարդասիրական օգնություն են տրամադրել Դամասկոսի Յարմուք ճամբարի բնակիչներին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Յ արմուք ճամբարին տրամադրվել է պրոցական դասաքգրքեր, ինչպես նաև մթերքի և դեղորդայքի 200-ական փաթեթ:

 

Այս տարվա ընթացքում Յարմուք ճամբարում բնակվող պաղեստինցիներին և սիրիացիներին տրամադրվել է մթերքի 51 հազար 374 և դեղորդայքի 7 հազար 284 փաթեթ:

 

Ավելի վաղ Սիրիային օգնություն էր տրամադրել Ռուսաստանը: 17 տոննա բեռի մեջ ընդգրկվել էին երեխաների համար նախատեսված սնունդ, մթերք և դեղորայք: