Սիրիայի սոցիալական հարցերով նախարարությունը, համագործակցելով սիրիական Կարմիր մահիկ կազմակերպության հետ, օգնություն է տրամադրել Դամասկոսի մերձակայքում գտնվող Մադամիե քաղաքի բնակիչներին: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Մադամիեում բարեգործական կոմիտեի գլխավոր համակարգող Հասան Ղանդուրը նշել է, որ գրառվել են բոլոր ընտանիքների անունները, և օգնության 150 փաթեթները կբաժանվեն բնակիչներին:

 

Նրա խոսքով, սիրիական բանակն այժմ համագործակցում է բոլոր կողմերի հետ քաղաքում կայունություն ապահովելու համար: Հասան Ղանդուրը նաև նշել է, որ քաղաքում, բացի պետության և Կարմիր մահիկից, այլ օգնություն չի տրամադրվել:

 

Ավելի վաղ ձախողվել էր ՄԱԿ-ի տրամադրած մարդասիրական օգնության տրամադրումը: Մադամիեի բնակիչները մարտի 2-ին հրաժարվել էին ընդունել ՄԱԿ-ի տրամադրած մարդասիրական օգնությունը՝ հայտարարելով, որ Արևմուտքը փորձում է քաղաքականացնել այն: