Սիրիայի կառավարության և զինյալների միջև համաձայնությունից հետո մարդասիրական օգնություն է տրամադրվել Հոմսի Ուաար թաղամասի բնակիչներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, մարդասիրական օգնության 12 մեքենաները թաղամաս մուտք են գործել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրայի միջնորդությամբ: Օգնությունը տրամադրվել է Կարմիր Խաչ և Սիրիայի կարմիր մահիկ կազմակերպությունների կողմից: Օգնության փաթեթների մեջ ընդգրկվել են տարբեր տեսակի մթերքներ:
Թաղամասում են գտնվում 16 թաքստոցներ, պարբերաբար ամեն ամիս այնտեղ օգնություն է տրամադրվում:
Օգնություն է տրամադրվել նաև Հասաքեում բնակություն հաստատած Քոբանիի ընտանիքներին: Օգնության փաթեթների մեջ ընդգրկվել են ծածկոցներ, խոհանոցային պարագաներ, հագուստ, ինչպես նաև տարբեր մթերքներ: