Սիրիայի իշխանությունները կտրուկ են արձագանքել ավիահարվածին, որը հասցվել է Դամասկոսի արվարձանի վրա՝ Իսրայելի օդուժի կողմից: Սիրիայի Ազգային խորհուրդը դատապարտել է Իսրայելի գործողությունները, որոնց հետևանքով մարդիկ են զոհվել, այդ թվում նաև՝ «Հիզբալլահի» առաջնորդ Սամիր Կունտարը: Խորհուրդն Իսրայելի ռմբակոծչի հարվածն ահաբեկչական հարձակում է որակել, հայտնում է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը:

 

 

Իսրայելի օդուժի հարվածը խստորեն դատապարտել է նաև Սիրիայի Նախարարների խորհուրդը: Երկրի վարչապետ Վաիլ ալ-Հալկին հայտարարել է, որ Սիրիայում օդային հարվածի ժամանակ «Հիզբալլահի» առաջնորդի սպանությունը վկայում է Սիրիայի և Լիբանանի ժողովուրդների միասնական ճակատագրի մասին:

 

 

Նա ընդգծել է նաև, որ «կատարված հանցագործությունը» չի վախեցնի Սիրիայի ժողովրդին, որը չի շեղվելու ահաբեկչության դիմադրության ճանապարհից: