Սիրիական բանակը կանխել է Արևելյան Ղուտայի շրջանից զինված ահաբեկչական խմբավորման ներխուժումը Դամասկոսի մոտ գտնվող Դամիր գյուղաքաղաքի ուղղությամբ:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել, ոմանք ձերբակալվել են: Սպանվածների թվում եղել են սաուդացիներ, թունիսցիներ: Արևելան Ղուտայում տարածված ահաբեկչական խմբավորումները պարբերաբար հարձակումներ են իրականացնում անվտանգ թաղամասերի վրա:

 

 

Ահաբեկիչների թաքստոցներ ու հավաքատեղիներ են ոչնչացվել Համրիթ, Սաբսաբա գյուղերում:

Բանակը մեծ վնասներ է հասցրել «Ջաբհա ան Նուսրա» խմբավորմանը Իդլիբի մարզի գյուղերում: Զինյալների թաքստոցներ են ոչնչացվել Բանշ, Սարմին, Ջիսր Շուղուր բնակավայրերում: Սպանվել և վիրավորվել են ավելի քան 20 ահաբեկիչ:

 

 

Փետրվարի 23-ին Դամասկոսի կենտրոնական բանտի մուտքի մոտ հրասանդ ընկելու հետևանքով 4 մարդ զոհվել, ևս 26-ը վիրավորվել էին: Տուժածների մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են եղել, ովքեր այցելել էին բանտերում գտնվող իրենց բարեկամներին:

Մեկ այլ հրասանդ ընկել էր Դամասկոսի Ուաֆիդին ճամբարի վրա, որի հետևանքով արձանագրվել էր 4 զոհ և 20-ից ավելի վիրավոր, որոնց թվում եղել են կանայք և երեխաներ:

 

 

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհվել է մոտ 200 հազար մարդ: