Սիրիայում հակառակորդ կողմերի հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի ղեկավար, կոնտր-ադմիրալ Ալեքսանդր Շչերբիցկին տեղեկացրել է, որ «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սիրիական Հալեպ և Իդլիբ գավառներում գնդակոծել են բնակավայրեր: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Նրա խոսքով՝ այս խմբավորման գրոհայինները մեկ գնդակոծություն կատարել են Հալեպ գավառի Ուրում-Էլ-ուբրա բնակավայրում, և ևս մեկ գնդակոծություն Իդլիբ գավառի Խանտուտին բնակավայրում:
Ինչպես հաղորդել է Շչերբիցկին, նրանք կրակ են բացել «Ջաբհաթ ան-Նուսրա» կազմակերպության դիրքերի կողմից: Նա հավելել է, որ ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումները շարունակել են պարեկությունը Հալեպ և Դեյր էզ-Զոր գավառների մի շարք երթուղիներում: