Սիրիական բանակը փետրվարի 11-ի առավոտյան վերականգնել է Դամասկոսի հարավ-արևմուտքում Դեր Մաքր գյուղաքաղաքի անվտանգությունը, ինչպես նաև վերահսկողություն հաստատել Արուս և Սարջա բլուրների վրա:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությու նը, բանակը շարունակում է այնտեղ պայքար մղել ահաբեկչական, ծայրահեղական խմբավորումների դեմ՝ մեծ վնասներ հասցնելով դրանց: Աղբյուրի տեղեկացմամբ զինյալները լուրջ վնասներ են կրել Դարաայի շրջանի արևելյան հատվածում գտնվող Լաջա շրջանում:

 

 

Տեղեկություններ կան, որ բանակն առաջ է ընթանում Խարաբա գյուղաքաղաքի ուղղությամբ՝ լուրջ վնասներ հասցնելով զինյալներին:

 

Տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել Իդլիբի գյուղերում, մասնավորապես, Մաարաթ Մասրին, Բանշ, Աբու Դուհուր, Այն Սաուդա, Ջաբալ Արաբին բնակավայրերում:

 

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակը զինված ահաբեկչական խմբավորումների դեմ լայնածավալ գործողությունների ընթացքում իր ձեռքի տակ է առել Դարաայի շրջանի Դեր Ադաս գյուղաքաղաքը և Ալ Մասիհ բլուրը: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ՝ բանակը վերականգնել է Դարաայի հյուսիս-արևմուտքում գտնվող գյուղաքաղաքի անվտանգությունը, Ալ Մասիհա բլրի մերձակայքում ոչնչացվել են ահաբեկիչների վերջին թաքստոցները: