Սիրիական բանակը Դամասկոսի մերձակայքում' Արևելյան Ղուտայի և Ջաբալ Կալամունի շրջաններում զինյալների թաքստոցներ է ոչնչացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բախումների ժամա նակ տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել: Բացի այդ, տասնյակ զինյալներ սպանվել են Դարաայի գյուղերում: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, Ջասիմ գյուղաքաղաքում 18 ահաբեկիչներ են սպանվել, ոչնչացվել են նրանց զենքերը:
Բանակը կանխել է զինյալների հարձակումը Խան Շեյխ շրջանում գտնվող ճանապարհի վրա, որը միացնում է Դամասկոսը Կունեյտրային:
Դամասկոսի գյուղերում, Հոմսում, Համայում, Դեր Զորում և Իդլիբում 60 զինյալներ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Նրանք պարտավորվել են չձեռնարկել հայրենիքի խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող քայլեր: Իշխանություններն աշխատանքներ են տանում նրանց կենսակերպը բարելավելու ուղղությամբ:
Նախօրեին Հոմս քաղաքի մի քանի թաղամասերում, ինչպես նաև Ռուսթան, Թալբիսիա, Թալքալլախ բնակավայրերում 101 զինյալներ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: