Սիրիական բանակը նոյեմբերի 19-ին Դամասկոսից 40 կմ հեռավորության վրա գտնվող Ալ Բաաս քաղաքից հետ է մղել «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման հարձակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, տեղի ունեցած բախումների ընթացքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել: Զինյալները փորձել են գրավել Խան Արնաբա, Թել Քուրում, Ջաբա և Թել ալ Ահմար բնակելի տարածքները, սակայն հակահարված են ստացել: Սպանվել է նաև նրանց ղեկավարը:
Ռազմական աղբյուրները հերքել են տեղեկություններն այն մասին, որ զինված ընդդիմությունը գրավել է Ալ Բաաս քաղաքի անցակետերից մեկը: Կառավարական ուժերն արդեն 2 ամսից ավելի է՝ իրենց ձեռքում են պահում քաղաքÁ: «Ջաբհա ան Նուսրա»-ի հարձակումը սկսվել է Գոլանի բարձունքներում ծայրահեղականների կողմից Ալ Կունեյտրա հսկիչ-անցագրային կետը գրավելուց հետո:
Սիրիացին զինծառայողները Դամասկոսի մերձակայքում կանգնեցրել են 20 ահաբեկիչներից բաղկացած խումբը: Նրանց ուղղությամբ կրակ է բացվել, և արդյունքում բոլորը սպանվել են: Դարաայի մարզում ևս 23 ահաբեկիչներ են սպանվել:
Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարիների ընթացքում զոհվել է մոտ 200 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են հայրենիքը՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Հորդանանում:
Սիրիայում զինված ընդդիմադիրների շարքերում կռվում ¿ ավել քան 80 երկրի ավելի քան 100 հազար զինյալ: